Ռոնալդինյոն նշել է, թե ինչի համար է ամենաշատն ափսոսում իր ֆուտբոլային կարիերայում

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն նշել է, որ իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում ամենաշատը ափսոսում է այն բանի համար, որ չի կարողացել ավելի երկար խաղալ արգենտինացի Լիոնել Մեսիի հետ:

«Ես ամեն ինչի հասել եմ, ինչ ցանկացել եմ: Բայց, իհարկե, ես կցանկանայի ավելի երկար խաղալ Մեսիի հետ: Նա լավ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ օգնել եմ նրան իր կարիերայի սկզբնական հատվածում՝ կատարելով գոլային փոխանցում իր անդրանիկ գոլի ժամանակ: Կցանկանայի ավելի շատ խաղալ նրա հետ, բայց ցավոք արդեն ժամանակն էր, որ ես լքեի «Բարսան»: Ես նրան լավագույնն եմ ցանկանում, ինչպես և իմ բոլոր մյուս ընկերներին»,-ասել է Ռոնալդինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ