Ռոնալդինյոն կտեղափոխվի ԱՄՆ կամ Չինաստան

Լեգենդար բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն, ամենայն հավանականությամբ, իր կարիերան կշարունակի ԱՄՆ-ի առաջնությունում կամ Չինաստանում, ինչի մասին հայտնել է նրա եղբայրը, ով նաև նրա գործակալն է։

«Ամենայն հավանականությամբ, Ռոնալդինյոն կշարունակի իր ֆուտբոլային կարիերան ԱՄՆ-ում կամ Չինաստանում։ Եթե խոսքը գնում է ԱՄՆ-ի մասին, ապա միանշանակ այդ ակումբը կլինի MLS-ից»,- ասել է Ռոբերտո Ասիսը։

36-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ առանց ակումբի այն բանից հետո, երբ հեռացավ «Ֆլումինենսեից» նախորդ տարվա սեպտեմբերին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ