Ռոնալդինյոն կավարտի ֆուտբոլիստի կարիերան

«Բարսելոնայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հաջորդ տարի կավարտի ֆուտբոլիստի կարիերան:

«Ես արդեն ծեր եմ: Արդեն 36 տարեկան եմ և այլևս այն 26-ամյա ֆուտբոլիստը չեմ, ով ժամանակին եղել է: Մտածում եմ այն մասին, թե ինչ դեռ կարող եմ անել, որպեսզի ինչ-որ կերպ հանդիսավոր լինի կարիերայիս ավարտը: Իմ առաջիկ ծրագրերի մեջ է մտնում հանդես գալ ևս մեկ տարի:

Այժմ ես աշխատում եմ նոր պրոյեկտների շուրջ, որոնք կապ ունեն երաժշտության և ֆուտբոլիս հետ: Ինչպես գիտեք դրանք իմ երկու կիրքերն են: Տեսնենք. թե ինչի կհասնենք առաջիկա տարում»,- ասել է Ռոնալդինյոն:

Ռոնալդինյոն հանդես կգա 3-րդ դիվիզիոնի թիմում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ