Ռոնալդինյոն. «Կարծում եմ՝ «Բարսելոնան» կարող է հերթական քամբեքը կատարել»

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կատալոնական թիմի հնարավորությունների մասին:

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Թուրինում «Յուվենտուսին» պարտվել է 0-3 հաշվով:

«Կարծում եմ՝ «Բարսելոնան» կարող է հերթական քամբեքը կատարել: Դա շատ դժվար կլինի, բայց, ամեն դեպքում, նրանք կարող են: Սա այն պահերն են, երբ մեծագույն ֆուտբոլիստները վերադառնում են և ցուցադրում իրենց իրական որակները:

Ինչ վերաբերում է «ՊՍԺ»-ի նկատմամբ 6-1 հաշվով հաղթանակին, ապա դա ֆանտաստիկ, պատմական հանդիպում էր: Իմ բախտը բերել է, որ կարիերայիս ընթացքում խաղացել եմ այդ երկու թիմերի կազմում, իսկ այժմ «Բարսելոնայի» դեսպանն եմ: Այդ հրաշալի խաղը մարդիկ դեռ երկար կհիշեն»,- ասել է բրազիլացին:

Ռոնալդինյոն կատալոնական ակումբի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում մասնակցել է 207 հանդիպման և դարձել 94 գոլի հեղինակ, իսկ «ՊՍԺ»-ի մարզաշապիկով անցկացրած 2 մրցաշրջաններում բրազիլացին անցկացրել է 86 խաղ և աչքի ընկել 25 անգամ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ