Ռոնալդինյոն հանդես կգա 3-րդ դիվիզիոնի թիմում

Հայտնի բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն, որը վերջերս հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել ֆուտբոլային կարիերան շարունակելու վերաբերյալ, առնվազն 1 հանդիպում կանցկացնի մինչև այս տարվա ավարտը:

Բրազիլացին հայտնել է մեքսիկական թիմի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքելու մասին:

«Սինկո Էստրելասը» հանդես է գալիս Մեքսիկայի առաջնության 3-րդ դիվիզիոնում: Այս թիմի կազմում Ռոնալդինյոն ընկերական հանդիպում կանցկացնի դեկտեմբերի 3-ին: Իսկ հետագա համագործակցության մասին տեղեկություններ դեռևս չեն շրջանառվում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ