Ռոմերո. «Մխիթարյանը ցուցադրում է բոլորին իր տաղանդը ամեն օր մարզմանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն, որը մասնակցեց  «Ֆեյենորդի» դեմ իր թիմի ջախջախիչ հաղթանակին, խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել էր հանդիպման  լավագույն ֆուտբոլիստ:

«Մխիթարյանը հրաշալի հանդիպում անցկացրեց, և դա շատ կարևոր էր նրա համար:

Եթե Միկին շատ խաղաժամանակ ստանա, ապա կվերականգնի այն մարզավիճակը, որ ուներ Դորտմունդում:

Նա կարող է առանցքային ֆուտբոլիստ դառնալ մեզ համար, այն ֆուտբոլիստը, որը կարող է փոխել խաղի ելքը:

Նա իր տաղանդը ցուցադրում է բոլորին ամեն օր մարզմանը»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ