«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է մարզման ժամանակ ստացած վնասվածքից

Մահացել է իսպանական «Լինարեսի» ֆուտբոլիստ և թիմի ավագ Ֆրան Կառլեսը:

Կառլեսը մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը այդքան էլ ուշադրություն չի դարձրել ստացած վնասվածքին և շարունակել է  մարզվել: Րոպեներ անց վերջինս ուշաթափվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Կառլեսի մոտ հայտնաբերվել է մկանների պատռվածք, որի պատճառով նրա մոտ սկսվել է ներքին արյունահոսություն: Բժիշկները փորձել են վիրահատել ֆուտբոլիստին, սակայն նրանց չի հաջողվել փրկել 26-ամյա ֆուտբոլիստի կյանքը:

Ավելացնենք, որ Ֆրան Կառլեսը նախկինում հանդես է եկել իտալական «Ռոմայի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ