«Ռոմայի» կիսապաշտպան. «Երբեք չեմ տեղափոխվի «Յուվենտուս»

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Քևին Ստրոտմանը հայտարարել է, որ երբեք չի տեղափոխվի «Յուվենտուս»՝ հայտնում է RomaPress-ը:

-Ֆիզիկապես շատ լավ վիճակում եմ և ուրախ եմ դրա համար: Ուրիշ հարց է՝ պատրաստ ես 100 տոկոսո՞վ, թե՞ թոփ մակարդակի: Ինձ անհրաժեշտ է խաղալ, որպեսզի մարզավիճակ հավաքեմ:

-«Յուվեն» հինգ տարի անընդմեջ նվաճեց սկուդետոն ու ստացավ Պյանիչին.

-Ո՞ւմ(ծիծաղում է):

-Դուք խաղում եք 2-րդ տեղի համա՞ր.

-«Ռոման» պետք է պայքարի սկուդետոյի համար: «Յուվեն» հինգ տարի անըդմեջ հաղթեց. նրանք ձեռք բերեցին լավ ֆուտբոլիստների: Մենք պետք է կենտրոնանանք բոլոր խաղերին ու հաղթենք: Ընդամենը երկու անգամ ենք խաղում «Յուվենտուսի» հետ և պետք է պայքար մղենք:

-Իսկ եթե «Յուվենտուսը» Ձեզ հրավիրի իր թիմ, ինչպես Պյանիչին.

-Երբեք այնտեղ չեմ տեղափոխվի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ