«Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին նամակ է գրել իր ակումբին

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին նամակ է գրել իր սրտի ակումբին, որում պատմել է թե ինչքան մեծ նշանակություն ունեն իր համար դեղին և կարմիր գույները:

«39 տարիների ընթացքում «Ռոման» եղել է իմ սերը: Ավելի քան 25 տարի է, որ «Ռոման» իմ տունն է: Նվաճելով չեմպիոնական տիտղոս կամ խաղալով Չեմպիոնների լիգայում, հուսով եմ, որ ներկայացրել եմ «Ռոմայի» գույները ինչքան հնարավոր է լավ:

Հուսով եմ, որ Դուք հպարտանում եք ինձնով: Կարելի է ասել, որ ես միասեր եմ: Ես նույնիսկ չեմ լքել հայրական տունս, մինչև ապագա կնոջս՝ Իլարիի հետ ծանոթանալը: Ես կկարոտեմ այն ամենը, ինչ կապված է ներկայիս առօրյայի հետ: «Ռոման»  իմ ընտանիքն է, իմ ընկերներն են,  մարդիկ են, որոնց սիրում եմ: «Ռոմա»՝ ծով, սարեր, հուշարձաններ:

«Ռոմա»՝ իհարկե դա առաջին հերթին հռոմեացիներն են: «Ռոմա»՝դա դեղինն է և կարմիրը: Ինձ համար «Ռոման» աշխարհ է: Այս ակումբը, այս քաղաքը իմ կյանքն են: Ընդմիշտ:«Ռոմայի» երկրպագուները խստիվ տարբերվում են մնացածից: Երբ Դուք կրում եք «Ռոմայի» մարզաշապիկը, Ձեզանից շատ բան են ակնկալում: Դուք պետք է ապացուցեք Ձեր կարևորությունը: Սա Ձեր տեղը չի, եթե Դուք սխալվեք: Երբ ես անցկացրեցի իմ առաջին հանդիպումը «Ռոմայի» կազմում, ցնցված էի և հպարտ: Ես խաղում էի իմ տան համար: Իմ պապերի համար: Իմ ընտանիքի համար: Եվ այդպես 25 տարի շարունակ:

Երբ ես 13 տարեկան էի, մեր դուռը թակեցին: Տղաներ էին «Միլանից», որոնք առաջարկում էին միանալ իրենց: Դա հնարավորություն էր տեղափոխվել մեծ իտալական ակումբ: Իսկ ի՞նչ ընտրեցի ես: Իհարկե դա այնքան էլ իմ որոշումը չէր: Որոշողը մայրս էր: Մինչև հիմա նա է տան գլխավորը:  Նա միշտ կապված է եղել իր որդիների հետ: Ինչպես ցանկացած ուրիշ մայր, հնարավոր է, նա չափից շատ հոգատար էր: Նա չէր ուզում, որ ես հեռանայի տանից՝ վախենում էր, որ ինչ-որ բան կպատահի:» Նա պատասխանեց տնօրեններին.«Ոչ»: Սա այն էր, ինչ պետք է նա ասեր: «Շատ եմ ցավում, բայց ոչ»: Դա վերջն էր: Իմ առաջին տրանսֆերը մերժվել էր «ղեկավարիս» կողմից: Հետո մի պահ մտածում էի «Ռոմայից» «Ռեալ» տեղափոխվելու մասին: Երբ շատ ուժեղ թիմ, հնարավոր է, ամենաուժեղը ամբողջ աշխարհում, խնդրում է քեզ միանալ իրենց, ակամա սկսում ես մտածել այն մասին, որ կյանքը կարող է անցնել նաև ուրիշ տեղերում: Ես զրույցներ եմ ունեցել «Ռոմայի» նախագահի հետ [Ֆրանկո Սենսի], և դա էլ իր մեծ ազդեցությունն ունեցավ որոշմանս վրա:

Վերջիվերջո, ես խոսակցություն ունեցա նաև ընտաիքիս հետ: Նրանք էլ ինձ հիշեցրեցին թե ինչ է կյանքը: Տունը՝ ամեն ինչ է»,- գրել է Տոտտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ