«Ռոմայի» երկրպագուն, ով սպանել էր «Նապոլիի» երկրպագուին, ազատազրկվեց 26 տարով

Իտալիայում դատարանը որոշում է կայացրել դատապարտել «Ռոմայի» երկրպագու Դանիելե դե Սանտիսին 26 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի 2013/14 խաղարկության եզրափակչից առաջ Դե Սանտիսը սպանել էր «Նապոլիի» երկրպագու Չիրո Էսպոզիտոյին:

2014թ. մայիսի 3-ին «Նապոլի» – «Ֆիորենտինա» եզրափակիչ խաղից առաջ երկրպագուների միջև զանգվածային բախումներ էին տեղի ունեցել: Սկզբում Դե Սանտիսը հայտարարել էր, որ նա ուղղակի դիմել է ինքնապաշտպանության, սակայն հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ օրը Դե Սանտիսը կրակել էր Էսպոզիտոյի մեջքին, ով 53 օր անցկացնելով հիվանդանոցում մահացել էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ