Ռոմարիոն իր թեկնածությունն է առաջադրել Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի պաշտոնում

Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ  Ռոմարիոն իր թեկնածությունն է առաջադրել  Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի պաշտոնում, հայտնում է TACC-ը: Նախկին մարզիկը այդ մասին հայտնել է  հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: 2014-ին նա ընտրվել է Բրազիլիայի նահանգի Սենատի անդամ: Ընտրական խումբը կմեկնարկվի օգոստոսի 16-ին: Ընտրությունների առաջին փուլը կանցկացվի 2016 թ -ի հոկտեմբերի 2-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 30-ին:

«Երբ ես իմ թեկնածությունն էի առաջադրում սենատորի պաշտոնում, շատերն էին ասում, որ փորձ չունեմ: Բայց ներկայիս քաղաքական վիճակը ցույց տվեց, որ ամենափորձառուները ավելի հաճախ հայտնվում են ճաղերի արանքում, իսկ այդպիսի փորձ ես հաստատ չեմ ունենա»,- նշել է Ռոմարիոն:

Բրազիլիացիները իսկապես սիրում և գնահատում եմ աշխարհահռչակ ֆուտբոլիստին: Այդ մասին վկայում է Բրազիլիայի Դոկի դի Կաշիաս քաղաքի 10000 հանդիսականների տեղավորող մարզադաշտի անվանակոչումը Ռոմարիոյի անունով: Իսկ Սան-Ժանուարիո մարզադաշտում տեղակայված է բրազիլիացի հարձակվողի արձանը: Բրազիլիայի հավաքականում Ռոմերիոն անցկացրել է 70 խաղ 1987/2005թ-ին, խփել 55 գոլ, որը խմբի պատմության մեջ երրորդ արդյունքն է(Պելեից և Ռոնալդոից հետո): Ռոմարիոյի կարիերայի ամենաբարձր նվաճումը 1994թ-ին ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի առաջնությունում հաղթանակն էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ