«Ռոման» «Բարսելոնայի» հետ կպայքարի Գամեյրոյի տրանսֆերի համար

«Սևիլիայի» հարձակվող Քևին Գամեյրոյի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Ռոման»:

Գամեյրոն հիանալի մրցաշրջան անցկացրեց Իսպանիայի առաջնությունում և Եվրոպա լիգայում՝ համապատասխանաբար դառնալով 16 և 8 գոլի հեղինակ:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա հռոմեական ակումբն ամբողջ մրցաշրջանում կենտրոնական հարձակվողի կարիք զգաց: Էդին Ջեկոն ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռոմայից», իսկ այլ ակումբներից վարձակալական հիմունքներով իտալական թիմում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների խաղը չի բավարարում թիմի ղեկավարության ու մարզչական անձնակազմի ցանկությունները:

Նշենք, որ Գամեյրոյի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ