Ռոման Ասխաբաձեն լքել է «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը

Երևանի «Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռանում է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա հետևյալ կերպ է մեկնաբանել այդ որոշումը.

«Շնորհակալ եմ ողջ թիմին և աշխատակիցներին կատարված աշխատանքի համար: Ստեղծված է հիանալի կոլեկտիվ, որն ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել լավ մակարդակի պրոֆեսիոնալների հետ և մեր տիտղոսն ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելը դրա ապացույցն են: Ընձեռնված հնարավորության և պրոֆեսիոնալ մոտեցման համար շնորհակալ եմ նաև ակումբի բաժնետերերին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»,- ասել է Ռոման Ասխաբաձեն:

Ռոման Ասխաբաձեն «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի սեպտեմբերից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ