Ռոման Ամոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ռիգայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեականները:

59 կգ քաշային Ռոման Ամոյանը եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովից և արժանացավ արծաթե մեդալի:

Ռոման Ամոյանը սկսել էր խորվաթ Իվան Լազատովիչի դեմ 9:0 հաշվով հաղթանակից, 1/4 եզրափակչում կամային հաղթանակ էր տարել վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ, այնուհետև՝ 4-0 հաշվով հաղթելով ուկրաինացի Դմիտրի Ցիմբալյուկի դեմ գոտեմարտում, դուրս էր եկել եզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ