Ռոլան Գարոս. Մուգուրուսան և Ուիլյամսը եզրափակչում են

Իսպանացի թենիսիտուհի Գարբին Մուգուրուսան  Ֆրանսիայում ընթացող թենիսի Ռոլան Գարոս մրցաշարի եզրափակչում է: Երկու սեթերում իսպանուհին պարտության է մատնել Սամանտա Ստոսուրին ( 6:2, 6:4):

Հատկանշական է, որ Մուգուրուսան դարձավ առաջին իսպանացի թենիսիստուհին, ում հաջողվեց եզրափակչի ուղեգիր նվաճել Ռոլան Գարոսի մրցաշարում 21-րդ դարից ի վեր: Վերջինը դա հաջողվել էր անել Կոնչիտա Մարտինեսին:

Իսկ  Մուգուրուսան եզրափակչում մրցելու է աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, որը 2 սեթերում հաղթանակ տոնեց Կիկի Բերտենսի նկատմամբ (7:6 (9:7), 6:4):

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ