«Ռոլան Գարոս». Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Ֆրանսիայում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը: Տղամարդկանց պայքարում տեղի են ունեցել քառորդ եզրափակիչի մենախաղերը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել Էնդի Մարեյն ու Սթեն Վավրինկան՝ համապատասխանաբար առավելության հասնելով Ռիշար Գասկեի ու Ալբերտ Ռամոսի նկատմամբ:

Այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակիչի մյուս մենախաղերը: Նովակ Ջոկովիչը 3 սեթի արդյունքում(6:3, 7:5, 6:3) հաղթեց Տոմաշ Բերդիխին, իսկ Դոմինիկ Տիմը 3:1(4:6, 7:6, 6:4, 6:1) հաշվով առավելության հասավ Դավիդ Գոֆինի հետ պայքարում:

Հունիսի 3-ին եզրափակիչի համար կպայքարեն Սթեն Վավրինկա – Էնդի Մարեյ և Նովակ Ջոկովիչ – Դոմինիկ Տիմ զույգերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ