«Ռոլան Գարոս». Սերենա Ուիլյամսը վստահ հաղթանակ է տանում, Ազարենկան լքում է պայքարը

Ֆրանսիայում մեկնարկել է թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը: Տեղի են ունեցել կանանց պայքարի 1/64 եզրափակիչի մենախաղերը:

Սերենա Ուիլյամսը 6:2, 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ, Սիմոնա Հալեպը նույն հաշվով առավելության է հասել Նաո Խիբինոյի հետ պայքարում, Գարբին Մուջուրուսա Բլանկոն 6:3, 3:6, 3:6 հաշվով պարտության է մատնել Աննա Կարոլինա Շմիդլովային, Պետրա Կվիտովան 2:6, 6:4, 5:7 հաշվով հաղթել է Դանկա Կովինիչին:

Առաջին փուլից պայքարն անակնկալ կերպով լքել է Վիկտորյա Ազարենկան, որը Կարին Կնապի հետ մենախաղի 3-րդ սեթում՝ 4:0 հաշվի ժամանակ հանձնվել է: Մրցաշարից դուրս են մնացել նաև Անժելիկա Կերբերը, Սարա Էրանին:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ պայքարից դուրս է մնացել Մարգարիտա Գասպարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ