«Ռոլան Գարոս». Նադալի ու Ջոկովիչի վստահ հաղթանակներն առաջին փուլում, այլ արդյունքներ

Ֆրանսիայում մեկնարկել է թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը: Ավարտին է մոտենում առաջին փուլը:

Մրցաշարի գլխավոր ֆավորիտ Նովակ Ջոկովիչը 6:4, 6:1, 6:1 հաշվով առավելության է հասել Լու Յանսյունի նկատմամբ, Ռաֆայել Նադալը գերվստահ հաղթանակ է տարել Սեմուել Գրոտի հետ պայքարում 6:1, 6:1, 6:1 հաշվով, Էնդի Մարեյը դժվարությամբ պայքարից դուրս է թողել 37-ամյա Ռադեկ Շտեպանեկին(6:3, 6:3, 0:6, 3:6, 5:7):

Հաջորդ փուլ են դուրս եկել նաև Կեյ Նիշիկորին, Ժո-Վիլֆրիդ Ցոնգան, Դավիդ Ֆերերը, Ջո Իզները, Տոմաշ Բերդիխը, Միլոշ Ռաոնիչը, մրցաշարի գործող չեմպիոն Սթեն Վավրինկան և այլք:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ 1-ին փուլից պայքարն անակնկալ կերպով լքել է Մարին Չիլիչը:

Հիշեցնենք՝ Ռոջեր Ֆեդերերը 17 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցում Մեծ սաղավարտի խաղարկությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ