«Ռոլան Գարոս». Կեյ Նիշիկորին դուրս մնաց հետագա պայքարից

Ֆրանսիայում շարունակվում է Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը:

Քառորդ եզրափակիչի համար պայքարի տղամարդկանց մենախաղում ճապոնացի Կեյ Նիշիկորին 1:3 հաշվով զիջեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին: Մենախաղն ավարտվեց 4:6, 2:6, 6:4, 2:6 հաշվով:

Տղամարդկանց պայքարում հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել մրցաշարի գործող չեմպիոն Սթեն Վավրինկան՝ 3:1(7:6, 6:7, 6:3, 6:2) հաշվով առավելության հասնելով Վիկտոր Տրոիցկիի հետ մենախաղում:

Էնդի Մարեյը 3:0(7:6, 6:4, 6:3) հաշվով հաղթել է Ջոն Իզներին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Միլոշ Ռաոնիչն անակնկալ կերպով լքել է պայքարը:

Մայիսի 30-ին քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը՝

  • Դավիդ Գոֆին – Էռնեստ Գուլբիս
  • Մարսել Գրանոլյերս – Դոմինիկ Տիմ
  • Նովակ Ջոկովիչ – Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ
  • Դավիդ Ֆերեր – Տոմաշ Բերդիխ

Միլոշ Ռաոնիչ – Ալբերտ Ռամոս մենախաղի լավագույն դրվագները

Ջոն Իզներ – Էնդի Մարեյ մենախաղի լավագույն պահերը

38

39

40

41

42

43

44

45

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ