«Ռոլան Գարոս». Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Ֆրանսիայում շարունակվում է Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը: Հունիսի 2-ին տեղի ունեցան կանանց մենախաղի քառորդ եզրափակիչի երկու հանդիպում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել Գարբին Մուջուրուսա Բլանկոն ու Սամանտա Ստոսուրը:

Այսօր տեղի ունեցած մենախաղերում կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարեցին Սերենա Ուիլյամս – Յուլիա Պուտինցևա և Կիկի Բերտենս – Տիմեա Բաչինսկի զույգերը: Սերենա Ուիլյամսը կարողացավ 5:7, 6:4, 6:1 հաշվով առավելության հասնել Պուտինցևայի հետ պայքարում, իսկ Տիմեա Բաչինսկին թույլ գտնվեց Կիկի Բերտենսից(5:7, 2:6):

Հունիսի 3-ին եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Մուջուրուսա Բլանկո – Սամանտա Ստոսուր և Սերենա Ուիլյամս – Կիկի Բերտենս զույգերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ