«Ռոլան Գարոս». Գասպարյանն ու Կուզնեցովան պարտվեցին զուգախաղի կիսաեզրափակիչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ու ռուս Սվետլանա Կուզնեցովան չկարողացան նվաճել եզրափակիչի ուղեգիր Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի կիսաեզրափակիչում:

Եզրափակիչի համար պայքարում Գասպարյանն ու Կուզնեցովան 4:6, 6:4, 3:6 հաշվով զիջեցին Կրիստինա Մլադենովիչին ու Կարոլին Գարսիային:

Թենիս. Կանայք. Զուգախաղ. «Ռոլան Գարոս». Կիսաեզրափակիչ

Մարգարիտա Գասպարյան/Սվետլանա Կուզնեցովա(Ռուսաստան) – Կրիստինա Մլադենովիչ/Կարոլին Գարսիա(Ֆրանսիա)՝ 4:6, 6:4, 3:6

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ