«Ռոլան Գարոս». Էնդի Մարեյը հաղթեց գործող չեմպիոն Սթեն Վավրինկային՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր

Ֆրանսիայում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարը: Այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչի մենախաղերը:

Տղամարդկանց պայքարում շոտլանդացի Էնդի Մարեյը 6:4, 6:2, 4:6, 6:2 հաշվով պարտության մատնեց մրցաշարի գործող չեմպիոն շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրինք, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ևս նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այսպիսով՝ հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը: Մենախաղը տեղի կունենա հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ