Ռոջեր Ֆեդերերը՝ Մեծ սաղավարտի բացարձակ ռեկորդակիր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոն 2016-ի քառորդ եզրափակիչում դրամատիկ պայքարում առավելության հասավ Մարին Չիլիչի նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր:

Շվեյցարացին կարողացավ հաղթել 0:2 հաշվով պարտվելուց հետո: Մենախաղն ավարտվեց 6:7 (4:7), 4:6, 6:3, 7:6 (11:9), 6:3 հաշվով:

Չիլիչի նկատմամբ տարած հաղթանակը 307-րդն էր Ֆեդերերի համար Մեծ սաղավարտի մրցաշարերում: Այս ցուցանիշով նա դարձավ բացարձակ ռեկորդակիր:

Մինչև այս 306 հաղթանակով Ֆեդերերն այս ռեկորդը կիսում էր թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովայի հետ:

Բացի այս, Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ դուրս գալու քանակով(11) հավասարվեց Ջիմի Կոնորսին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ