Ռոջեր Ֆեդերեր. «Ես, Տոտին ու Ռոսին յուրահատուկ ենք»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է «Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտիի ու իր ընկերության մասին:

Իտալացի լրագրողը Ֆեդերերին մարզաշխարհի «երկարակյացների» մասին հարցրել է, թե արդյոք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը չպե՞տք է ապահովի ու պաշտպանի այնպիսի մարդկանց, ինչպիսին Ֆրանչեսկո Տոտին, Ռոջեր Ֆեդերերն ու Վալենտինո Ռոսին են:

«Լավ կատակ է և ճիշտ՝ ըստ էության: Ինչ-որ տեսանկյունից մենք յուրահատուկ ենք: Ես, Տոտին ու Ռոսին մարմնավորում ենք մեր մարզաձևերը:

Այն, ինչ Ֆրանչեսկո Տոտին ու Վալենտինո Ռոսին արել են ֆուտբոլի ու ավտոսպորտի համար, անհնար է գնահատել: Տոտին ու Ռոսին խորհրդանիշներ են, ժամանակակից սրբապատկեր: Եթե Տոտին ցանկանում է շարունակել ելույթ ունենալ, ես նրան աջակցում եմ: Մեր հանդիպումները միշտ հրաշալի են անցել»,- Corriere della Sera-ն փոխանցում է Ֆեդերերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ