Ռոդրիգես. «Իմ դիմաց առաջարկում էին 85 մլն. եվրո, բայց չեմ հեռանա «Ռեալից»

Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ նա չի հեռանա «Ռեալից», չնայած այլ ակումբների ցանկանում են ձեռք բերել նրան:

«Ռեալում» կպայքարեմ հիմնական կազմում տեղ գտնելու համար: Այս թիմում խաղալը իմ երազանքն է: Կմնամ այստեղ և կհասնեմ հաջողությունների: Գիտեմ, որ իմ ծառայությունների դիմաց առաջարկում էին 85 մլն. եվրո, սակայն  երբեք չեմ հեռանա»,-Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք՝ Խամեսի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Վեսթ Հեմը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ