Ռոբի Սևիջ. «Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի ամենամեծ հիասթափությունն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբի Սևիջը հիասթափված է «Կարմիր սատանաների» նորեկ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերից:

Հայ ֆուտբոլիստը «Յունայթեդ» էր տեղափոխվել այս ամռանը «Բորուսիայից», որտեղ փայլուն մրցաշրջան էր անցկացրել: Սակայն Մխիթարյանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել անգլիական գրանդում և դեռ շատ խաղային պրակտիկա չունի:

«Ամենամեծ հիասթափությունը  դա Հենրիխ Մխիթարյանն է: Նրա համար չէ, որ նա շատ վատ է խաղացել, այլ որ ես նրան դեռ չեմ տեսել խաղադաշտում: Նա եկավ և ես հույս ունեի, որ նա ամեն շաբաթ կխաղա: Ես գիտեմ, որ Հենրիխը մի քանի վնասվածք ուներ: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է,բայց «Յունայթեդում» դեռ չի կարողանում գտնել իր խաղը: Այդ փաստից ես հիասթափվել եմ»,- ասել է Սևիջը:

Հիշեցնենք, որ ընդամենը 2 օրից «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի առաջիկա տուրում կհանդիպի «Արսենալին»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ