Ռոբի Քինն ավարտեց միջազգային կարիերան

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Ռոբի Քինը պաշտոնապես հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին՝ հայտնում է Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Քինն Իռլանդիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 1998 թվականի մարտին: 18 տարվա ընթացքում դարձել է 67 գոլի հեղինակ 145 խաղում՝ դառնալով ազգային ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն:

Իռլանդիայի հավաքականի կազմում Ռոբի Քինը մասնակցել է ԱԱ-2002-ին, Եվրո 2012-ին ու Եվրո 2016-ին:

Օգոստոսի 31-ին 36-ամյա հարձակվողը կանցկացնի հրաժեշտի հանդիպումն Իռլանդիայի հավաքականի կազմում Օմանի ընտրանու դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ