Ռոբերտո Կարլոսի երազանքի թիմում դարպասապահ չկա

Բրազիլիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը ներկայացրել է 5 ֆուտբոլիստներից բաղկացած իր երազանքի թիմը: Բոլոր ֆուտբոլիստներն էլ նրա նախկին թիմակիցներն են: Կարլոսի երազանքի թիմի հարձակման գիծն այնքան ուժեղ է, որ դարպասապահ անհրաժեշտ չէ՝ գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ռոբերտո Կարլոսի խորհրդանշական թիմում Ֆերնանդո Հիերոն կատարում է ոչ միայն պաշտպանի, այլև դարպասապահի դեր: Կարլոսը բոլոր ֆուտբոլիստներին ընդգրկել է «Ռեալից»՝ հստակ շեշտադրում կատարելով հարձակման գծին:

Ռոբերտո Կարլոսի երազանքի թիմը՝

Ֆերնանդո Հիերո

Զինեդին Զիդան

Դևիդ Բեքհեմ

Ռոնալդո

Ռաուլ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ