Ռոբերտո Բաջիոն կարող է փոխարինել Կոնտեին Իտալիայի հավաքականում

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդլայնել է այն մարզիչների շրջանակը, ովքեր կարող են փոխարինել Անտոնիո Կոնտեին ազգային հավաքականի ղեկին, քանի որ վերջինս լքելու է իր պաշտոնը ԵՎՐՈ 2016-ից հետո։

Ինչպես հայտնում է Europa Calcio-ն, ֆեդերացիայի ղեկավար Կարլո Տավեկիոյի ցուցակում տեղ է գտել Իտալիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռոբերտո Բաջիոն։

49-ամյա մասնագետը մարզչական աշխատանքի մեծ փորձ չունի, բայց արդեն իսկ ունի համապատասխան PRO կարգի լիցենզիա։ 2010-13 թվականներին Բաջիոն աշխատել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում պատանեկան ֆուտբոլի համակարգում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թեկնածուների թվում են նաև Ջան Պյերո Գասպերինին, Էուսեբիո դի Ֆրանչեսկոն ու Լուիջի դի Բյաջոն, ով այս պահին գլխավորում է երկրի երիտասարդական հավաքականը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ