Ռոբերտ Լևանդովսկի. «Ես կխաղամ Մադրիդում»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը:

Լեհ ռմբարկուն ուսի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել Մյունխենում կայացած առաջին մրցավեճում, որում թիմը պարտություն կրեց 1-2 հաշվով:

«Առջևում 6 օր ունենք, և կարծում եմ, որ կհասցնեմ ապաքինվել վնասվածքից: Ես կխաղամ Մադրիդում: Ցավալի էր չմասնակցել առաջին խաղին, բայց դա պարտադիր էր նախազգուշական նկատառումներից ելնելով»,- ասել է Լևանդովսկին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ