Ռոբերտ Հովհաննիսյանը 8-րդն է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

Կոսովոյի Գժակովո քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը (7,5 միավոր) զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Վերջին տուրում Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Դանիան ներկայացնող Տարի Արյանի հետ: Արման Փաշիկյանը (41-րդ տեղ) պարտվեց: Ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը (21-րդ տեղ), Զավեն Անդրիասյանը (33-րդ տեղ), Մանուել Պետրոսյանը (51-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (38-րդ տեղ): Հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը (30-րդ տեղ) և Հովհաննես Գաբուզյանը (43-րդ տեղ):

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն դարձավ Էռնեստո Ինարկիևը, ով 11 հնարավորից հավաքեց 9 միավոր:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ