Ռոբենը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով ամիսներ շարունակ ապաքինվում է ազդրի վնասվածքից, մոտ է խաղադաշտ վերադառնալուն:

Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ հոլանդացին վերադարձել է մարզումներին: Ռոբենը մարզվում է անհատական ծրագրով, սակայն ակնկալվում է, որ մինչև Բունդեսլիգայի մեկնարկը պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ:

Նշենք, որ օգոստոսի 26-ին «Բավարիան» Բունդեսլիգայի մեկնարկային տուրում ուժերն է չափելու Բրեմենի «Վերդերի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ