Ռոբենը չի շտապում

«Բավարիայի» ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը չի շտապում թիմի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում:

«Ռումենիգեն հորս հեռախոսահամարն ունի, ցանկացած պահի կարող է զանգահարել ու մեզ հրավիրել սուրճի: Սակայն սա չէ ինձ համար կարևորագույնը: Իմ նպատակն առողջ լինելն ու լավ խաղ ցուցադրելն է: Ես գիտեմ, թե որքան կարևոր եմ «Բավարիայի» համար և որքան կարևոր է «Բավարիան» ինձ համար:

Կերկարաձգվի՞ պայմանագրիս ժամկետը, թե՞ ոչ՝ ես «Բավարիայի» մասնիկն եմ»,- ասել է Ռոբենը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ