RMC. Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի պաշտպանը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է ՊՍԺ-ի պաշտպան Լուկա Դինի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուն՝ հայտնում է RMC-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են եկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Տեղափոխության արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Դինը մոտակա ժամերին բուժզննում է անցնելու Բարսելոնայում, որից հետո հնգամյա պայմանագիր է կնքելու «կապտանռնագույնների» հետ:

Նախորդ մրցաշրջանում Դինը վարձակալական հիմունքներով հանդես է եկել Հռոմի «Ռոմայի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ