Ռիյադ Մահրեզը հարուստ պատմությունով թիմ է ուզում

Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը վերջնական որոշում է կայացրել. նա ցանկանում է փոխել ակումբային գրանցումը՝ հայտնում է France Football-ը:

Աղբյուրի համաձայն՝ ալժիրցին ցանկանում է հարուստ պատմություն ունեցող թիմ տեղափոխվել, այնպիսի թիմ, որն ամեն տարի մասնակցում է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն «աղվեսների» հետ: Մահրեզի ու «Լեսթերի» պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականի ամառ:

Ավելի վաղ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին վստահեցրել էր, որ Մահրեզը մնալու է իր թիմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ