Ռիյադ Մահրեզ. «Չեմ ուզում ՊՍԺ տեղափոխվել»

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, ով երեկ ճանաչվեց ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, չի պատրաստվում հեռանալ Պրիմիեր լիգայից:

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն:

«2014թ. իմ գործակալը բանակցություններ էր վարել «Մարսելի» հետ, բայց ես տեղյակ չեմ եղել դրա մասին: Եթե  անգամ նրանք համաձայնության հասնեին, ես հրաժարվելու էի: Մինչ «Լեսթեր» տեղափոխվելը շատ էի ուզում հանդես գալ «Մարսելում», բայց այժմ մտքափոխվել եմ և չեմ ուզում Ֆրանսիա վերադառնալ:  Ինչ վերաբերվում է ՊՍԺ-ին, ապա այն մեծ ակումբ է, սակայն չեմ պատկերացնում իմ ապագան այդ թիմում: Շատ եմ սիրում անգլիական ֆուտբոլը և հույս ունեմ, որ կմնամ այստեղ»,- ասել է Մահրզեը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ