Ռիյադ Մահրեզ. «Չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» մասին»

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը նշել է, որ իր համար շատ հաճելի է «Բարսելոնայի» հետաքրքրությունը, բայց նա չի ուզում մտածել դրա մասին: Ավելի վաղ կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան և ներկայիս «Ալ Սաադի» ֆուտբոլիստ Չավին ասել էր, որ 25-ամյա ալժիրցին համապատասխանում է «Բարսայի» խաղաոճին:

«Հաճելի է լսել այդ մասին: Ինձ շատ են ոգևորում այդպիսի խոսակցությունները, սակայն ես չեմ ուզում խոսել «Բարսելոնայի» մասին: Իմ խոսքերը շատերը կարող են սխալ հասկանան»,- Մահրեզի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ