«Ռիվեր Փլեյթի» 23-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի Լիոնել Մեսիին

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան նոր ֆուտբոլիստներ է հրավիրել թիմ առաջիկա ԱԱ 2018 որակավորման փուլի Պերուի (հոկտեմբերի 7) և Պարագվայի (հոկտեմբերի 12) ընտրանիների դեմ խաղերի համար:

Բաուսան հավաքական է հրավիրել «Էստուդիանտեսի» դարպասապահ Մարիանո Անդուխարին, «Սան-Լորենսոյի» պաշտպան Էմանուել Մասին, «ՈՒԱՆԼ Տիգրեսի» կիսապաշտպան Գիդո Պիսարոյին և «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Լուկաս Ալարիոյին:

23-ամյա Ալարիոն հայտացուցակում փոխարինել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսիին, ով վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ 2 շաբաթ:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ