Ռիվալդոն կոչ է անում չգնալ Ռիոյի Օլիմպիական խաղերին

Բրազիլիայի ազգային հավաքականի, «Միլանի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն զգուշացրել է սպառնացող վտանգի մասին:

«Ռիոյում ավազակախումնբն սպանել է 17-ամյա աղջկա: Իրավիճակը երկրում շարունակում է վատանալ: Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են գնալ Բրազիլիա կամ Ռիոյի Օլիմպիական խաղերին, խորհուրդ եմ տալիս մնալ տանը: Այստեղ ձեր կյանքին վտանգ կսպառնա:

Ես անգամ չեմ ուզում խոսել հանրային առողջապահության խնդիրների ու քաղաքական քաոսի մասին: Միայն Աստված կարող է օգնել երկիրն այս խայտառակությունից ազատելու հարցում»,- Ինստագրամի իր էջում գրել է Ռիվալդոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ