Ռիվալդո. «Բենզեման շարունակում է մնալ լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը»

«Բարսելոնայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն գտնում է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարունակում է մնալ ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստ, չնայած Անտուան Գրիզմանի փայլուն ելույթներին:

«Անկասկած, Գրիզմանը լավ մրցաշրջան անցկացրեց ակումբում և հավաքականում: Բայց ես կարծում եմ, որ Կարիմ Բենզեման շարունակում է մնալ Ֆրանսիայի համար մեկ ֆուտբոլիստը: Նա երկար ժամանակ ցուցադրում է բարձրակարգ կայուն խաղ և հանդիսանում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը:

Կարծում եմ, որ հավաքականը ԵՎՐՈ-2016-ին շատ բան կորցրեց առանց Բենզեմայի»,-նշել է Ռիվալդոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ