Ռիոյի պարալիմպիկ խաղեր. Գրետա Վարդանյանն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը

Ռիոյում ընթանում է 15-րդ պարալիմպիկ խաղերը:

Ծանրամարտի(փաուերլիֆթինգ, հրում պառկած դիրքից) կանանց 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրետա Վարդանյանը բարձրացրել է 96 կգ(առաջին մոտեցում՝ 90 կգ, երկրորդ մոտեցում՝ 95 կգ, երրորդ մոտեցում՝ 96 կգ)՝ Խաղերում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականն ու սահմանելով անձնական ռեկորդ:

Մեքսիկան ներկայացնող Ամալյա Պերեսը բարձրացրել է 130 կգ՝ սահմանելով աշխարհի ու պարալիմպիկ խաղերի ռեկորդ:

Նշենք, որ լողի կանանց 50 մ ազատ ոճի մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Մարգարիտա Հովակիմյանը, սակայն նա չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

Ռիոյի Պարալիմպիկ խաղեր. Ովքեր են ներկայացնում Հայաստանը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ