Ռիո Ֆերդինանդ. «Տեսնելով Ռոնալդուին մենք մտածում էինք, որ նա կգերազանցի Ռոնալդինյոյին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանը պատմելը իր տպավորությունների մասին, երբ նա առաջին անգամ տեսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին:

2003թ. պորտուգալացին հանդես էր գալիս «Սպորթինգում», ով ընկերական հանդիպում էր անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Օրեր առաջ Ֆերդինանդը նորից հանդիպել էր Ռոնալդուին Nike-ի նոր խաղային կոշիկների ներկայացման ժամանակ և պատմել էր իր տպավորությունների մասին:

«Այդ օրը պահեստայինների նստարանին էի և տեսնում էի, թե ինչ ես դու անում մեր պաշտպան Ջոն Օ՛Շիի հետ: Ընդմիջման ժամանակ ես Ջոնին հարցերցի, թե ինչ է կատարվում: Նա ինձ ասաց ՝ «Դուրս արի խաղադաշտ և փորձիր ինքդ պաշտպանվել նրա դեմ: Այդ ժամանակ ես հասկացա, թե իրականում ինչ է կատարվում և ես ասեցի Ալեքս Ֆերգյուսոնին, որ պետք է գնենք Ռոնալդուին: Այդ ժամանակ մենք չկարողացանք ձեռք բերել Ռոնալդինյոյին և մի փոքր հիասթաված էինք: Սակայն, երբ տեսանք Ռոնալդուին, մենք մտածում էինք, որ նա կգերազանցի Ռոնալդինյոյին»,- ասել է Ֆերդինանդը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ