Ռիո Ֆերդինանդ. «Ինչ-որ մեկը գիտի՞, թե որտեղ է Հենրիխ Մխիթարյանը»

Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը չի հասկանում, թե ինչու «Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի խաղում:

Մխիթարյանը համարվում է Ժոզե Մոուրինյոյի ամառային տրասնսֆերների թանկարժեք ձեռքբերումներից մեկը, սակայն վերջին անգամ Հենրիխը խաղադաշտում հայտնվել է սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ: Պորտուգալացին բազմիցս հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը պատրաստ է խաղալ, սակայն  վերջինս շարունակում է դուրս մնալ հայտացուցակից:

«Չգիտեմ, թե ինչ է եղել Մխիթարյանին: Ինչ-որ մեկը գիտի՞, թե որտեղ է նա:

Ամեն տեղ նշվում է, որ նա պատրաստ է և արդեն նորմալ մարզվում է, բայց դեռ նրան չեմ տեսել «ՄՅՈՒ»-ի մարզաշապիկով: Շատ եմ ուզում տեսնել նրա ցուցադրած ֆուտբոլը»,- ասել Ֆերդինանդը:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ