Ռիո 2016. Խաղերից հետո Գեբեշյանը կավարտի մարզական կարիերան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։ Այս մասին մարմնամարզուհին հայտարարել է ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում:

«Հրաշալի զգացողություն ունեմ վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենը, ինչի ունակ էի։

Ամեն անգամ մրցելույթներիցս հետո գործիքները համբուրելը կապված էր այն բանի հետ, որ Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են։ Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը փոխանցում է Գեբեշյանի խոսքը։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Ռիո 2016. Հուրի Գեբեշյանն ավարտեց ելույթը բազմամարտում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ