Ռիո-2016. Վլադիմիր Մարգարյանն այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Վլադիմիր Մարգարյանը: 25-ամյա մարզիկը 2014թ. Հայաստանի չեմպիոնն է, Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ: Մարզիչը Արմեն Մկրտչյանն է:

Ի՞նչ ճանապարհ է անցել մինչ այժմ
Վլադիմիր Մարգարյանը 1/16 եզրափակչում միավորներով վստահ հաղթանակ տարավ Ֆիջին ներկայացնող Հիլ Ուինսթոնի նկատմամբ 3-0 հաշվով:

Ո՞վ է մրցակիցը
1/8 եզրափակչում Մարգարյանի մրցակիցը Կուբան ներկայացնող Ռոնյել Իգլեսիասն է: 27-ամյա բռնցքամարտիկը Պեկինի 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Լոնդոնի 2012թ. Օլիմպիական չեմպիոն: Այնուամենայնիվ, այս երկու հաջողություններն էլ Ռոնյել Իգլեսիասը տոնել է 64 կգ քաշային կարգում, իսկ այժմ հանդես է գալու 69 կգ քաշային կարգում: Վերջին աշխարհի առաջնությունում կուբացին հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է ադրբեջանցի Պարվիս Բաղիրովին:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Վլադիմիր Մարգարյանի մենամարտը նախատեսված է Երևանի ժամանակով 20:15:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Չնայած Ռոնյել Իգլեսիասը նոր քաշային կարգում դեռ լուրջ նվաճումներ չունի, սակայն նա մնում է այս դիմակայության բացահայտ ֆավորիտը: Կուբացին նաև այս քաշային կարգում մեդալի հավակնորդներից մեկն է, իսկ նրա չեմպիոն դառնալու հավանականությունը Վիվառոն գնահատում է բավականին ցածր` 5.00 գործակցով: Վլադիմիր Մարգարյանի հաղթելու գործակիցն է 33.00:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ