Ռիո 2016. Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով լքում է պայքարը

Ռիոյի Օլիմպիական խաղերում իր երկրորդ մենամարտն անցկացրեց Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մինչև 69 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:

2014 թվականի Հայաստանի չեմպիոնը կուբացի Ռոնյել Իգլեսիասի հետ մենամարտի առաջին ռաունդում հոնքի պատռվածք ստացավ, որից հետո մրցավարները թույլ չտվեցին շարունակել հետագա պայքարը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Մարգարյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին և 1/16 եզրափակիչում միավորներով վստահ հաղթանակ էր տարել Ֆիջին ներկայացնող Հիլ Ուինսթոնի նկատմամբ(3-0):

Հավելենք, որ Վլադիմիր Մարգարյանն այսօրվա մեր երկրորդ և վերջին ներկայացուցիչն էր Ռիոյի Խաղերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ