Ռիո 2016. Վավրինկան հրաժարվել է մասնակցությունից

Աշխարհի 4-րդ համար, 2008 թվականի Օլիմպիական խաղերի թենիսի զուգախաղի չեմպիոն Սթեն Վավրինկան հրաժարվել է մասնակցել Ռիո 2016-ին:

«Ցավոք, վնասվածքն ինձ թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին: Պեկինում ու Լոնդոնում Խաղերին մասնակցելուց հետո շատ էի ցանկանում ելույթ ունենալ նաև Բրազիլիայում, սակայն դա հնարավոր չէ»,- Le Matin-ը փոխանցում է շվեյցարացու խոսքը:

Ավելի վաղ Խաղերին մասնակցությունից հրաժարվել են Վավրինկայի հայրենակիցներ Ռոջեր Ֆեդերերն ու Բելինդա Բենչիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ