Ռիո-2016. Թենիսում մեծ անակնկալներ են եղել

Ռիոյի 31-րդ Օլիմիպիական խաղերը շարունակվում են և աշխարհահռչակ թենիստները անակնկալ են մատուցել բոլորին իրենց ելույթներով:

Աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչը Ռիոյում  տղամարդկանց մենախաղի առաջին փուլում պարտություն է կրել Արգետինան ներկայացնող Խուան Մարտին տել Պորտոյից (7-6 (7-4) 7-6 (7-2):

Սերենա և Վենուս Ուլիյամսները կանանց զուգախաղում ևս պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Ամերիկացի թենիսիստուհիները պարտվել են Չեխիան ներկայացնող Լուսի Սաֆարովային և Բարբորա Ստրիսովային (6-3 6-4):

Սակայն Սերենա Ուլիյամսին կանանց մենախաղում հաջողվել է հաղթանակի հասնել ավստրալացի մարզուհի Դարիա Գավրիլովայի նկատմամբ (6-4 6-2 ):

Էնդի և Ջեյմնի Մարեյը դուրս են մնում Ռիո-2016-ից տղամարդկանց զուգախաղում բրազիլացի Տոմաս  Բելուիչիին և Անդրե Սային պարտվելուց հետո (7-6 (8-6) 7-6 (16-14):

Բայց Էնդի Մարեյը տղամարդկանց մենախաղում պարտության է մատնում սերբ թենիսիստ Վիկտոր Տրոիցկիին(6-3 6-2):

Andy Murray beat Viktor Troicki in straight sets in his Rio opener

Ռաֆայել Նադալը վնասվածքից վերադառնալուց հետո տղամարդկանց մենախաղում հաղթանակ է տոնել արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի նկատմամբ (6-2 6-1):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ