Ռիո 2016. Ծանրամարտի Ռուսաստանի հավաքականը որակազրկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հեռացրել է Ռուսաստանին հավաքականին Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից:

Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը Բրազիլիայում ներկայացնելու էր 8 ծանրորդ: 2 մարզիկ (Տատյանա Կաշիրինան և Անաստասիա Ռոմանովան) հեռացվել էին Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից դոպինգ թեստերի վատ պատմության պատճառով: Եվս 4 ծանրորդի անունները հիշատակվել են Ռիչարդ Մակլարենի զեկույցում, քանի որ նրանց դրական դոպինգ թեստի արդյունքները անհետացել են:

IWF-ը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ ռուս 7 ծանրորդի դոպինգ թեստերը Պեկին-2008-ի և Լոնդոնի-2012-ի Օլիմիպիական խաղերին դրական պատասխան են ունեցել:

Բացի մարզիկներից, Ռիո-2016-ից հեռացվել են նաև Ռուսաստանի հավաքականի տեխնիկական խորհրդի անդամները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ