Ռիո-2016. Սիմոն Մարտիրոսյանն առաջին մեդալը բերեց Հայաստանին (տեսանյութեր)

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց ծանրամարտի տղամարդկանց մինչև 105 կգ քաշային կարգի մրցաշարը:

Պոկում վարժությունը Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն ավարտեց 5-րդ տեղում` գլխավերևում պահելով 190 կգ ծանրաձողը:

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը սկսեց 220 կգ-ից ու հաջողությամբ կատարեց իր առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ հայ մարզիկը գլխավերևում պահեց 227 կգ: Երրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել 234 կգ:

Այսպիսով, Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և առաջին Օլիմպիական մեդալը պարգևեց Հայաստանին: Օլիմպիական չեմպիոն հռչակվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրուդինովը:

ՀՐՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Սիմոն Մարտիրոսյանի առաջին մոտեցումը

Սիմոն Մարտիրոսյանի երկրորդ մոտեցումը

Սիմոն Մարտիրոսյանի երրորդ մոտեցումը

ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Սիմոն Մարտիրոսյանի առաջին մոտեցումը.

Սիմոն Մարտիրոսյանի երկրորդ մոտեցումը.

Սիմոն Մարտիրոսյանի երրորդ մոտեցումը.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ